ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սեյրան Օհանյանը պատերազմի առաջին օրից Արցախում է

Սեյրան Օհանյանը պատերազմի առաջին օրից Արցախում է
06.11.2020 | 16:06

«Հրապարակը» գրում է.

«Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։ Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ հրապարակավ երախտիքի խոսք հայտնեց գեներալ-գնդապետ Օհանյանին, ով վերջին օրերին մասնակցում է նաև Շուշին պահելու գործողություններին։


1992-ին էլ Օհանյանը Շուշիի օպերացիայի մասնակիցներից է եղել, ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության մարտական գործողությունները։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ են սկսել ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում։ Նույնիսկ Արցախի այն գեներալներն ու հերոսները, որոնք զրկված էին ՊԲ շտաբում՝ թեկուզ խորհրդատուի մակարդակով ռազմական գործողությունների մշակմանը, այս օրերին մարտի դաշտում են։ Բայց արդյո՞ք այս կոնսոլիդացիան ուշացած չէ»:

Դիտվել է՝ 3256

Մեկնաբանություններ